Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Այսօր հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Այսօր հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
18.04.2015 | 11:54

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 1983 թվականից, ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառում-ներն այս տարի Հայաստանում կանցկացվեն «Հայոց ցեղասպանություն. մշակութային ցեղասպանություն» խորագրով: Ինչպես տեղեկացնում են մշակույթի նախարարությունից` բանակ-կրթություն-մշակույթ եռամիասնությունը 2012-ից սկսած` զինծառայողների, մանուկների ու պատանիների շրջանում պատմամշակութային արժեքների նկատմամբ հարգալից վերաբերմունք արմատավորելու, դրանց պահպանման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ավանդույթ է ձևավորել. ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանները կցագրված են ՀՀ ԶՈՒ զորամասերին և ուսումնական հաստատություններին: Իրազեկված հայ զինվորն ու դպրոցականը, պարզապես բարի կամքի տեր քաղաքացին կայցելի պատմամշակութային վայրեր` մասնակցելու հուշարձանների տարածքների բարեկարգմանը և թեմատիկ դասախոսություններին: Միջոցառումների շարք կնվիրվի նաև Արևմտյան Հայաստանի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը, մշակութային ցեղասպա¬նության հետևանքով ոչնչացված արժեքներին, արևմտահայության կյանքի ու դերի մասին թեմաներին, հրապարակումներին:

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ