Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը՝ Ժնևում

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը՝ Ժնևում
02.06.2015 | 18:48

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հրավերով, մայիսի 28-29-ը Ժնևում մասնակցել է համաժողովի՝ նվիրված Միջազգային մարդասիրական իրավունքի գծով վերապատրաստումների նոր ռազմավարության մշակմանը:

Համաժողովին մասնակցել է 30-ից ավելի ներկայացուցիչ բոլոր աշխարհամասերից: Երկօրյա քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրավունքի ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման իրենց երկրի փորձը՝ ինչպես բովանդակային, այնպես էլ կառուցվածքային առումներով:
Ռ.Մելիքյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է մեր երկրի փորձը՝ Արդարադատության ակադեմիայի գործունեության համատեքստում: Ակադեմիայի ռեկտորն անդրադարձել է մասնագիտական պատրաստման ու վերապատրաստման անցկացմանը, կրթական գործի արդյունավետ կազմակերպման մեխանիզմներին՝ հատուկ շեշտադրելով հեռավար ուսուցման ռազմավարության կարևորությունը:
Խորհրդաժողովի արդյունքներով ձեռք են բերվել գործակցության պայմանավորվածություններ:

Դիտվել է՝ 1878

Մեկնաբանություններ