Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Վնասված լամպերը փոխարինվում են նորերով

Վնասված լամպերը փոխարինվում են նորերով
15.06.2015 | 16:54

Մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և բակային տարածքներում առկա արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ամենօրյա աշխատանքներ` վնասված լամպերի փոխարինման ուղղությամբ: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Մայրաքաղաքում առկա 56174 լամպերից շարքից դուրս էին եկել 1470-ը: Դրանցից 731-ը նորերով է փոխարինվել նախորդ շաբաթվա ընթացքում: Մյուս, ինչպես նաև ընթացքում շարքից դուրս եկող լամպերի փոխարինման աշխատանքները կշարունակվեն այս շաբաթ:

Դիտվել է՝ 372

Մեկնաբանություններ