Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՀԱԿ-ը բռնությունների մասին կբարձրաձայնի ԵԽԽՎ-ում

ՀԱԿ-ը բռնությունների մասին կբարձրաձայնի ԵԽԽՎ-ում
23.06.2015 | 17:37

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր հայտարարեց, որ Կոնգրեսը շրջում է ոստիկանության բաժանմունքներում, հիվանդանոցներում, հանդիպումներ ունենում բերման, բռնության ենթարկված լրագրողների, քաղաքացիների հետ։ Նա նշեց, որ բոլոր դեպքերն ուսումնասիրելուց հետո փաթեթով կփոխանցեն այս օրերին Ստրասբուրգում գտնվող ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, նա էլ բռնությունների մասին կբարձրաձայնի ԵԽԽՎ նիստում։
ՀԱԿ-ն այսօր նաև հայտարարություն է տարածել. «Հերթական անգամ խաղաղ հավաք անցկացնող ցուցարարների նկատմամբ իշխանությունները անհամաչափ ուժ կիրառեցին, շուրջ 250 ակտիվիստների, հավաքի մասնակիցների և լրագրողների բերման ենթարկեցին: Բռնություններ են կիրառվել բազմաթիվ քաղաքացիների, լրագրողների նկատմամբ: Ոչնչացվել և վերցվել են տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, կրիչներ: Բաղրամյան պողոտայում խաղաղ հավաքը բռնությամբ ցրելուց հետո հավաքի մասնակիցները հետապնդվել են մինչև Ազատության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Փակ շուկա»:
ՀԱԿ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված քաղաքացիներին, իսկ անհամաչափ ուժ կիրառած պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության: Ի նշան բողոքի, հիշեցնենք, այսօր ՀԱԿ խմբակցությունը լքեց Ազգային ժողովի նիստերի դահլիճը:

Դիտվել է՝ 2473

Մեկնաբանություններ