Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աղոթարան

Աղոթարան
21.07.2015 | 00:03

ՃԱՆԱՊԱՐՀ ԳՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ

Տե՛ր, մեզ խաղաղության ճանապարհներով առաջնորդիր:
Տե՛ր, ուղղիր ու առաջնորդիր մեր և բոլոր հավատացյալների հոգիները՝ արդարության ճանապարհով գնալու դեպի հավիտենական կյանք։ Ամեն:
Տե՛ր, երբ ճանապարհ ընկնեմ, ինձ մի՛ թող մենակ, այլ առաքիր իմ հետևից Քո օգնությունը՝ օր ու գիշեր պահելով ինձ սատանայի բոլոր փորձություններից:
Եվ իմ անկայուն և թույլ մտքին մի՛ թող մեղանչել, այլ լալ ու կոծել իմ մեղքերի և անօրենությունների համար։
Ամեն:

Դիտվել է՝ 1747

Մեկնաբանություններ