Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նիկոլա Սարկոզի. «Անհրաժեշտ է Շենգեն 2»

Նիկոլա Սարկոզի. «Անհրաժեշտ է Շենգեն 2»
06.09.2015 | 10:31

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի Լա Բոլ քաղաքում «Հանրապետականներ» ընդդիմադիր կուսակցության հանրահավաքի ժամանակ ասել է. «Միգրացիան 21-րդ դարի խնդիրներից մեկն է, որին պետք է լրջորեն վերաբերվել: Չեմ կարծում, թե ներկա պայմաններում կարելի է անցկացնել Շենգենյան գոտու կոսմետիկ բարեփոխումներ: Անհրաժեշտ է փոխել հիմնովին և ստեղծել Շենգեն-2»,- հայտարարել է Սարկոզին: Որպես պարտադիր նախնական պայման Սարկոզին նշել է ԵՄ բոլոր երկրներում միասնական միգրացիոն քաղաքականությունը: Նա մեղադրել է ներկա իշխանութուններին միգրանտների հարցում անգործության մեջ, կոչ է արել տարբերել աշխատանքային միգրանտներին փախստականներից: «Ֆրանսիան պետք է իր հողում ընդունի Սիրիայից քաղաքական փախստականներին: Սակայն մենք պետք է ինքներս մեզ հաշիվ տանք, որ եթե մենք ընդունենք փախստականներին, աշխատանքային միգրանտների համար Ֆրանսիայում այլևս աշխատանք և կացարան չի մնա»,- շեշտել է Սարկոզին:

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ