Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները

Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները
23.09.2015 | 12:42

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Այդ կազմակերպություններն են` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթության առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ», «Մաստեր Սթայլ» ՍՊԸ, «Ուսուցման ազգային հիմնադրամ»:

Դիտվել է՝ 3315

Մեկնաբանություններ