Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Փոխարինվել են նոր ու ժամանակակից աղբամաններով

Փոխարինվել են նոր ու ժամանակակից աղբամաններով
02.10.2015 | 09:58

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերության սպասարկման տիրույթում հոկտեմբերի 1-ից ներառվել է նաև Նոր Նորք վարչական շրջանը:

Նախօրեին երեկոյան վարչական շրջանի առաջինից իններորդ զանգվածներում առկա հին աղբամանները փոխարինվել են շուրջ 650 նոր ու ժամանակակից աղբամաններով, որոնք եղածների համեմատ ավելի տարողունակ են: Աղբամանները տեղ են գտել ինչպես բազմաբնակարան շենքերի բակերում, այնպես էլ մասնավոր տնատիրությամբ պարփակված հատվածներում: Աղբահանությունը Նոր Նորքում կիրականացվի ամենօրյա ժամանակացույցով: Մասնագիտացված մեքենասարքավորումներով վարչական շրջանում պարբերաբար կկազմակերպվի նաև սանմաքրում:
Մինչև տարեվերջ «Սանիթեք»-ը կսկսի սանմաքրման և աղբահանության ծառայություններ մատուցել նաև Ավան, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ