Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մինսկի կենտրոնում հավաքվում են ընդդիմության կողմնակիցները

Մինսկի կենտրոնում հավաքվում են ընդդիմության կողմնակիցները
12.10.2015 | 10:35

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Մինսկի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան հրապարակում հավաքվել են մի քանի տասնյակ ակտիվիստներ, որոնք աջակցում են ընդդիմությանը։ Ակցիայի մասնակիցները ծածանել են ԵՄ-ի դրոշները, սպիտակ-կարմիր դրոշներ, պաստառ են պարզել՝ կոչ անելով բոյկոտել ընտրությունները։
Exit-poll-երի տվյալներով՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքում է քվեների ավելի քան 80 տոկոսը։ 2010 թվականի դեկտեմբերին անցկացված Բելառուսի նախագահական ընտրությունների ժամանակ Մինսկի կենտրոնում նույնպես անցկացվել էին բողոքի զանգվածային ակցիաներ, որոնց ժամանակ ցուցարարները փորձել էին գրոհել կառավարության շենքը, ուր գտնվում է ԿԸՀ-ն։ Ակցիայի ժամանակ ձերբակալվել էր ավելի քան 700 մարդ։

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ