Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Գերմանիայում փախստականների արտաքսման համար ռազմական ինքնաթիռներ կկիրառվեն

Գերմանիայում փախստականների արտաքսման համար ռազմական ինքնաթիռներ կկիրառվեն
22.10.2015 | 17:08

Գերմանիան որոշել է արագացնել ապաստանի մերժում ստացած փախստականների արտաքսման գործընթացը՝ օգտագործելով ոչ միայն ուղևորատար, այլև ռազմական ինքնաթիռներ՝ գրում է Reuters-ը: Սպասվում է, որ Բունդեստագը կքննարկի օրինագիծը հոկտեմբերին, հաստատման դեպքում կգործի նոյեմբերի 1-ից: Մերժված ներգաղթյալները այսուհետ չեն տեղեկացվի արտաքսման մասին, որպեսզի չկարողանան թաքնվել կամ խուսափել արտաքսումից։

Դիտվել է՝ 2469

Մեկնաբանություններ