Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նորոգվում են շենքերի շքամուտքերը

Նորոգվում են շենքերի շքամուտքերը
23.10.2015 | 11:18

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից` 2015-ին նախատեսված ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 548 բազմաբնակարան բնակելի շենքերում ընդհանուր առմամբ կվերանորոգվի 785 մուտք: «Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ եռակողմ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում տարեսկզբից մեկնարկած շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ մուտքերի վերանորոգման հարցում համալիր մոտեցում է ցուցաբերվում. շքամուտքերից բացի, վերանորոգվում են նաև բոլոր հարկերն ամբողջությամբ»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ