ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.11.2015 | 00:17

Նա մի է, բայց ամենակարող, նա ինքնակա է, բայց նորոգում է ամեն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մեջ և պատրաստում Աստծու բարեկամներ և մարգարեներ։ Աստված չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստությամբ ապրողից։ Արդարև, իմաստությունն ավելի գեղեցիկ է, քան արեգակը և բոլոր աստղաբույլերը, իսկ լույսի հետ համեմատած՝ առավել է նրանից, որովհետև լույսը փոխվում է գիշերի, մինչդեռ իմաստությանը չի կարող հաղթել չարությունը։


Իմաստություն Սողոմոնի 7. 27-30

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ