ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հիվանդները դուրս են գրվում ապաքինված

Հիվանդները դուրս են գրվում ապաքինված
20.01.2016 | 13:31

Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական իրավիճակով պայմանավորված իրավիճակը բարելավվում է: Ապաքինվածների 99 տոկոսն առանց առողության համար որևէ հետագա խնդրի դուրս է գրվում հիվանդանոցներից: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Պատասխանելով դպրոցների և մանկական նախադպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդների երկարաձգման վերաբերյալ հարցին` նախարարը նշեց, որ մշտադիտարկումներ են իրականացվում և ընդհանուր ցուցանիշները վերլուծելուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախարարությունը հանդես կգա համապատասխան առաջարկով:
Արմեն Մուրադյանը պատասխանեց նաև հակավիրուսային դեղերին առնչվող հարցին` ընդգծելով, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատությունները` թե հիվանդանոցային, թե ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում ապահովված են «Տամիֆլյու» հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ:
«Չկա որևէ հիվանդ, որ դեղի կարիք է ունեցել և չի ստացել»,- պարզաբանեց նախարարը:
Նա հայտնեց նաև, որ վերջին 3 օրվա ընթացքում պահպանվում է գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը։ Արձանագրվում է հիվանդանոցային և առողջության առաջնային պահպանման օղակի դիմելիության, ինչպես նաև շտապօգնության կանչերի նվազում, գրեթե չկա ծանր դեպքերի նոր դիմելիություն։
Նրա խոսքով` որոշակի բարելավումը կարել է դիտարկել որպես օրինաչափություն:
Նախարարը կարևորեց մարդկանց բարձր զգոնությունը և հնարավորինս վաղ փուլում դիմելիությունը բժշկական կազմակերպություններ:
Անդրադառնալով հակաուռուցքային դեղերի Հայաստան ներկրման մասին տեղեկատվությանը, նա հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի և ԼՂՀ-ի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ուռուցքաբանական ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպություններին է հատկացրել Միացյալ հայկական հիմնադրամի կողմից, որպես մարդասիրական օգնություն, ստացված թանկարժեք հակաուռուցքային դեղեր, մասնավորապես` «Ավաստին» դեղը:

Դիտվել է՝ 2174

Մեկնաբանություններ