ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Այսօրվանից գործարկվել են նոր արագաչափեր

Այսօրվանից գործարկվել են նոր արագաչափեր
25.01.2016 | 15:28

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են ՀՀ ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: 2016-ի հունվարի 25-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
-Երևան քաղաքի Ներքին Չարբախ 1-ին փողոց՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
- Հ-10 «Մ-2-Մ-8-Ոսկետափ-Վեդի-Լանջառ-Մ-2» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 12,4 կմ՝ Արարատի մարզի Վեդի քաղաքի վարչական տարածք՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
- Հ-10 «Մ-2-Մ-8-Ոսկետափ-Վեդի-Լանջառ-Մ-2» հանրապետական ճանապարհ:

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ