ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հայաստանում իրավունքների վիճակը մնացել է անհարթ

Հայաստանում իրավունքների վիճակը մնացել է անհարթ
28.01.2016 | 11:12

Հայաստանում իրավունքների վիճակը մնացել է անհարթ, կան լուրջ մտահոգություններ իշխանությունների կողմից հավաքների ազատությանը միջամտելու կապակցությամբ՝ արձանագրում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տարեկան զեկույցում։ «World Report 2016» զեկույցում Հայաստանի վերաբերյալ հատվածում նշվում է, որ այլ մտահոգությունների շարքում են ԶԼՄ-ների ազատությունը, բանտային վատ պայմանները` ներառյալ գերբեռնվածությունը և վատ վերաբերմունքը, խտրականությունը լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց նկատմամբ։ Human Rights Watch-ը, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, նշում է. «Ըստ որոշ քննադատների, փոփոխությունների նպատակը կուսակցության համար իշխանությունը պահպանելու հնարավորություն ստեղծելն է, չնայած, որ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը հայտարարել էր, որ Սահմանադրության նախագիծը «համապատասխանում է միջազգային չափանիշներին»: Հանրաքվեից հետո, որոշ տեղական դիտորդներ մեղադրանքներ հնչեցրին լայնածավալ ընտրակաշառքների, լցոնումների, դիտորդների նկատմամբ սպառնալիքների և բռնությունների դեպքերի վերաբերյալ»։ Զեկույցում առանձին բաժիններով անդրադարձ կա հավաքների ազատությանը և քաղաքական այլախոհությանը, խոսքի ազատությանը, կալանավայրերում խոշտանգումներին և վատ վերաբերմունքին, զինվորական ծառայությանը, պալիատիվ խնամքին, կանանց իրավունքներին, հիմնական միջազգային դերակատարներին և սեռական կողմնորոշմանն ու գենդերային ինքնությանը։

Դիտվել է՝ 1487

Մեկնաբանություններ