ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հայաստանը կրկին մասամբ ազատ երկրների շարքում է

Հայաստանը կրկին մասամբ ազատ երկրների շարքում է
28.01.2016 | 11:15

Freedom House-ը հրապարակել է իր տարեկան զեկուցը, որտեղ դիտարկել են 195 երկրներում քաղաքացիական ազատությունները։ Հայաստանը շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր։ Առաջնորդվելով 7-բալանոց սանդղակով, որտեղ 1-ն ամենաազատն է, իսկ 7-ը ամենաանազատը, Freedom House-ը Հայաստանում քաղաքական համակարգի ազատությունը գնահատում է 5, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 4 միավորով: Լեռնային Ղարաբաղում գրեթե նույն պատկերն է. քաղաքացիական և քաղաքական ազատությունները ստացել են 5-ական միավոր։ Freedom House-ի զեկույցի համաձայն, ազատությունների վիճակն ավելի վատ է Ադրբեջանում, որը ոչ ազատ երկրների շարքում է. քաղաքական ազատությունները գնահատվել են վատագույն՝ 7 միավորով, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 6-ով։ Վրաստանում, իրավիճակն անհամեմատ բարվոք է՝ թե քաղաքական, թե քաղաքացիական ազատություններն արժանացել են 3 միավորի։ Վրաստանում մամուլը ևս համարվել է կիսաազատ, ի տարբերություն Հայաստանի ու Ադրբեջանի, որտեղ մամուլը, ըստ Freedom House-ի, ոչ ազատ է։

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ