ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Էդ Ռոյսը Ալիևին կոչ է արել ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային

Էդ Ռոյսը Ալիևին կոչ է արել ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային
03.02.2016 | 11:27

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղերձ է հղել, որում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյի փակմանը և լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ քրեական հետապնդումներին։ «Մենք ուզում ենք անհանգստություն հայտնել մեր երկրների հարաբերություններին վնաս հասցնելու, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոն հարկադրաբար փակելու և այդ լրատվամիջոցի առաջատար լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության կապակցությամբ»,- ասված է կոնգրեսականի նամակում։ Ռոյսը Իսմայիլովայի ձերբակալությունը համարում է «Ադրբեջանում մարդու իրավունքների, մամուլի ազատության շարունակվող սահմանափակումների վառ օրինակ»։ «Կոչ եմ անում Ձեզ ազատ արձակել Իսմայիլովային և բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են կասկածելի մեղադրանքներով։ Կոչ եմ անում նաև թույլատրել Բաքվի բյուրոյի գործունեության վերականգնումը»,- գրել է կոնգրեսմենը:

Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ