ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Trivago-ն ներկայացրել է Եվրոպայի ամենաէժան քաղաքները

Trivago-ն ներկայացրել է Եվրոպայի ամենաէժան քաղաքները
06.02.2016 | 09:25

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Trivago զբոսաշրջային սերվիսը հետազոտություն է անցկացրել ու պարզել է Եվրոպայի ամենահանրաճանաչ ու էժան մայրաքաղաքներն ու հանգստավայրերը։ Ամենաբյուջետային քաղաքների թվում առաջին տեղը գրավել է Սոֆիան։ 2015-ին այստեղ մեկ գիշեր անցկացնելը միջին հաշվով արժեցել է 67 դոլար։ Երկրորդ տեղում Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեն է՝ 70 դոլար, եռյակը եզրափակում է Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոն՝ 74 դոլար։ Եվրոպայի ամենաթանկարժեք մայրաքաղաքը Լոնդոնն է՝ 267 դոլար, հաջորդում են Բեռնը (Շվեյցարիա)՝ 219 դոլար ու Փարիզը՝ 196 դոլար։ Ոչ թանկարժեք ափամերձ քաղաքների մեծ մասը հունական է։ Ամենաէժանը Սալոնիկն է, որտեղ մեկ օրը հյուրանոցում 83 դոլար է։ Ամենաէժան հագստավայրը Բուլղարիայի Վառնա քաղաքն է՝ 54 դոլար։ Երկրորդ տեղում Մալթայի Բուջիբա քաղաքն է՝ 71,5 դոլար, եռյակը եզրափակում է բուլղարական Արևային ափ հանգստավայրը՝ 74,5 դոլար։

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ