ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վրաստանում կկառուցվի 13 ժամանակակից հյուրանոց

Վրաստանում կկառուցվի 13 ժամանակակից հյուրանոց
24.02.2016 | 12:31

Georgia Online-ի փոխանցմամբ՝ 2016-2017-ին Վրաստանում կկառուցվի 13 ժամանակակից հյուրանոց, որոնք ամբողջովին կհամապատասխանեն համաշխարհային չափորոշիչներին՝ ասել է Զբոսաշրջության ազգային վարչությունը։ Թբիլիսիում կառուցվելու է 7 նոր հյուրանոց՝ Hilton Garden Inn, Park Inn by Radisson, Millenium Hotel, Rixos, Hyatt Regency, Moxy Mariott, Intercontinental: Եվս 4 հյուրանոց կառուցվելու է Բաթումում՝ Crown Plaza, Babylon tower, Cube tower և Princess hotel: Ծինանդալիում կկառուցվի Radisson Blu Resort հյուրանոց, իսկ Քութայիսում՝ Best Western հյուրանոց։ 2015-ին Վրաստանում բացվել է 19 նոր հյուրանոց, որի արդյունքում Թբիլիսիում հյուրանոցային համարների թիվն աճել է 3200-ով։
Իսկ Հայաստանում քանդում են զբոսաշրջային հետաքրքրություն ունեցող կառույցները:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ