ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Բնակիչները վերադառնում են ԴԱԻՇ-ից ազատագրված շրջաններ

Բնակիչները վերադառնում են ԴԱԻՇ-ից ազատագրված շրջաններ
29.02.2016 | 10:20

Իրաքում ԴԱԻՇ-ից ազատագրված շրջաններ է վերադարձել ավելի քան 500 հազար մարդ՝ հայտնել է Իրաքում ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Յան Կուբիշը: Նրա խոսքով՝ 2016 թվականին սպասվում է ևս 900 հազար իրաքցու վերադարձ:
Կուբիշը նշել է, որ ազատագրված շրջաններում իրավիճակի կայունացումը և ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը մեծ նշանակություն ունեն իրաքյան ճգնաժամի կարգավորման հեռանկարում: Նա ուշադրություն է դարձրել Տիկրիտ քաղաքի վերականգնման աշխատանքներին, ուր արդեն վերադարձել է բնակչության 90 %-ը՝ 167 հազար մարդ: «Կառավարությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում մարդկանց վերադարձին: Մինչև այժմ վերադարձել են մոտ 500 հազար իրաքցի տեղահանվածներ: Կառավարությունը հույս ունի, որ 2016-ին կվերադառնա մինչև 900 հազար մարդ»,- ասել է նա:

Դիտվել է՝ 1855

Մեկնաբանություններ