ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Իրանի ամենահարուստ մարդը դատապարտվել է մահվան

Իրանի ամենահարուստ մարդը դատապարտվել է մահվան
07.03.2016 | 11:04

Իրանի ամենահարուստ մարդը՝ միլիարդատեր Բաբակ Զանջանին, ու նրա երկու օգնականները մեղավոր են ճանաչվել կոռուպցիայի, խաբեբայության և այլ տնտեսական հանցագործությունների մեջ և մահվան դատապարտվել: Վճիռը հրապարակվել է մարտի 6-ին: Զանջանին հայտնի դարձավ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին՝ միջազգային պատժամիջոցները շրջանցելով իրանական նավթի վաճառքն արտերկրում կազմակերպելու իր կարողության համար: Նա կալանավորվել է 2013-ի դեկտեմբերին: Զանջանիի կարողությունն այն ժամանակ գնահատվում էր 14 միլիարդ դոլար:
Al Arabiaya-ն հայտնում է, որ Իրանի իսլամական դատարանը եռյակին մեղավոր է ճանաչել նավթի ապօրինի վաճառքի վերաբերյալ գործում: Միլիարդատերը, շրջանցելով արևմտյան պատժամիջոցները, վաճառել է 3 մլրդ դոլարի նավթ: Զանջանիի ու նրա 2 օգնականների մահապատիժն իրականացվելու է կախաղանի միջոցով:

Դիտվել է՝ 1584

Մեկնաբանություններ