ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մալաթիա տոնավաճառի տնօրինությունը հերքում է

Մալաթիա տոնավաճառի տնօրինությունը հերքում է
13.03.2016 | 13:44

Վերջին շրջանում, Մալաթիա տոնավաճառում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ պտտվող տեղեկություններին անդրադառնում և նախաձեռնվող քայլերի մասին է տեղեկացնում Մալաթիա տոնավաճառի տնօրինությունը:
Տնօրինությունը հերքում է այն թյուր տեղեկությունները լրատվամիջոցներում հրապարակված, թե Մալաթիա տոնավաճառից 300 աշխատող է հեռացել: Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: Այսօր շուկան աշխատում է իր բնականոն հունով:
Միևնույն ժամանակ տնրօինությունը ստորև ներկայացնում է մոտակա ժամանակներս իրականացվող ծրագրերի մասին:
Կատարված մոնիթորինգի արդյունքում՝ նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր.
1. Նախատեսվող ծրագրերից է տոնավաճառի ինտերնետային կայքի միջոցով ապրանքների ցուցադրությունը, որի արդյունքումհանրությունը կարող է իմանալ, թե ինչ ապրանքներ կան տոնավաճառում, ինչ գնով և ինչ տեսականիով:
2. Հաջորդ մեծ և կարևոր քայլը ապրանքների զեղչերի իրականացումն է: Ամեն ամսվա 1-ին և 15-ին տոնավաճառում լինելու ենզեղչեր՝ բոլոր ապրանքատեսակների համար՝ 50 տոկոսի չափով: Այս ակցիան լինելու է մինչև տարվա վերջ և դա կխրախուսիավելի արդյունավետ առևտրի իրականացմանը:
3. Ինչպես նաև նախատեսում է գովազդային հոլովակներ պատրաստել, որոնք կհեռարձակվեն ռադիոյով ևհեռուստատեսությամբ: Այս քայլով, տնօրինությունը ցանկանում է գնորդին էլ ավելի իրազեկված դարձնել տոնավաճառումկատարվող և սպասվելիք իրադարձություններին:
4. Նախատեսվող ծրագերից է նաև տոնավաճառի տաղավարների ավելի նպաստավոր պայմանների ստեղծումը, բարեկարգումը,մեծացումը՝ վաճառողին ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելու համար:
Տարվող աշխատանքների ընթացքում ուսումնասիրությունները շարունակական բնույթ կկրեն` տոնավաճառում առևտուրը ավելի լավացնելու, գնորդ-վաճառող կապը արդյունավետ դարձնելու համար:
Անհրաժեշտության դեպքում տնօրինությունը պատրաստակամ է յուրաքանչյուրի հետ խորհրդակցություն կազմակերպելու` իրենց բիզնեսում ավելի փորձառու և հաջողակ լինելու համար: Տեղի ունեցող գործընթացների մասին տնօրինությունը պատրաստակամ է նյութեր տրամադրել լրատվամիջոցներին:

Մալաթիա տոնավաճառի տնօրինություն
Լրատվական բաժին

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ