ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Խեցեգործության դասընթացներ անապահով երիտասարդների համար

Խեցեգործության դասընթացներ անապահով երիտասարդների համար
25.03.2016 | 17:16

Մարտի 24-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի կենտրոնում մեկնարկեց «Խեցեգործության դասընթացներ անապահով երիտասարդների համար» ծրագիրը։

Նշենք, որ ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն տալ անապահով ընտանիքների երիտասարդներին ստանալու լրացուցիչ մասնագիտություն և սովորելու նոր արհեստ: ՀԵՀ մարզային կենտրոնը մասնակիցներին է տրամադրել դասընթացի համար անհրաժեշտ բոլոր պարագաները, և մասնակիցներից ակնկալվում է միայն ակտիվ մասնակցություն ու ստեղծագործ մոտեցում կավի հետ աշխատելու ժամանակ:
Խեցեգործության դասընթացներին մասնակցում են 14 երիտասարդներ: Դասընթացներն իրականացվում են շաբաթական երկու օր, յուրաքանչյուրը՝ 2 ժամ տևողությամբ: 2 ամիս մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու խեցեգործության հմտություններ և պատրաստելու կավից գեղեցիկ աշխատանքներ:
Առաջին օրը երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու կավին, դրա հետ աշխատելու տեխնիկային: Նրանք արդեն իսկ պատրաստել են կավից փոքր բաժակներ:
Նշենք, որ կենտրոնն ունեցել է նման դասընթացներ անցկացնելու փորձ, նախկինում կազմակերպվել են բատիկայի, վիտրաժի և պլաստիկ կավի դասընթացներ: Փորձը ցույց է տալիս, որ երիտասարդները մեծ սիրով են մասնակցում այս ծրագրերին և օգտագործում են ձեռք բերած գիտելիքները ստեղծագործելու, ինչպես նաև գումար վաստակելու գործում:

Դիտվել է՝ 4382

Մեկնաբանություններ