ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Տղերք, համը մի հանեք

Տղերք, համը մի հանեք
01.04.2016 | 01:34

ArmComedy հաղորդաշարի հարգելի հեղինակներ, ես վաղուց հետևում եմ ձեր ծրագրին և պետք է ասեմ, որ այն համարում եմ հաջողված հումորային նախագիծ: Սակայն 460-րդ թողարկման մեջ կար հատված, որ, մեղմ ասած, անթույլատրելի է: Այլ կերպ ասած, համը հանել եք: Սխալ անասնաբուժական միջամտությունից հետո հղիացած շան հետ կապված լրագրողը հարց է տալիս մասնագետին, թե՝ արդյո՞ք շնիկը կարողանում է ջուրը գինի սարքել: Ակնարկելով սուրբ հոգուց հղիացած Մարիամ Աստվածածնին և նրանից ծնված Հիսուս Քրիստոսին, ով էլ, ըստ Աստվածաշնչի, ջուրը գինի սարքեց: Դուք կարող եք կատակել ցանկացած նյութի շուրջ, բայց իրավունք չունեք վիրավորելու մարդկանց կրոնական զգացմունքները: Վստահ եմ, որ սա պարզապես բացթողում է, և Ձեր կողմից կլինի համապատասխան զղջման խոսք:


Դավիթ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ