Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

«Չենք թողնի վերադարձ անցյալին»

«Չենք թողնի վերադարձ անցյալին»
06.04.2016 | 13:58

Ապրիլյան դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ինչ հրաշք է մեր ժողովուրդը՝ մեր քաջազն երիտասարդները, նրանց խոնարհ ու հպարտ ծնողները, մի քանի օրվա մեջ մի քանի տարով մեծացած ու այդ դանդաղ տեմպերից խիստ դժգոհ մեր մանչուկները, մեր հասկացող, զրկանքներին ու կորուստներին ըմբռնումով մոտեցող համաքաղաքացիները, վտանգի պահին սեփական շահերը, ներքին վիրավորվածությունը, հիասթափությունն ու հուսախաբությունը գրողի ծոցն ուղարկող և հայրենիքը գուրգուրող մեր համաքաղաքացիները։ Ու դժվար է պատկերացնել, որ այսքանից հետո, այս ոգու ու մտքի պոռթկումից հետո մեր հայրենակիցները նորից պիտի հայտնվեն կոռուպցիայի ու մենաշնորհների, հովանավորչության, զոռբայության ու ապօրինությունների, միով բանիվ՝ սոցիալական անարդարության ճիրաններում, նյութի ու մարմնի գերիշխանության մթնոլորտում։ Չպիտի այսպես լինի։ Մեր հրաշք ժողովուրդն արժանի է մարդավայել ապրելու ու հանուն նման կյանքի տվել է ամեն ինչ, տվել է քանիցս։ Հայրենի հողում ազատ ապրելու իրավունքի համար հրաշագործություններ անող մեր ժողովուրդը պետք է նույն մղումներով պայքարի նաև իր մյուս իրավունքների համար։ Չենք թողնի վերադարձ անցյալին։ ՉՊԻՏԻ։ Միայն դրա՛ իրավունքը չունենք։


Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2725

Մեկնաբանություններ