ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սերժ Թանկյանի արձագանքը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի հրադադարի վերաբերյալ

Սերժ Թանկյանի արձագանքը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի հրադադարի վերաբերյալ
07.04.2016 | 09:53

Աշխարհահռչակ ռոքեր Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես շատ ուրախ եմ լսել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին հրադադարի հաստատման մասին։ Մենք բոլորս հույսով ենք, որ այս հրադադարը վերջ ի վերջո կանցնի պարտավորեցնող խաղաղության համաձայնագրի։ Իսկ մինչ այդ, այս հայ կոմիկները հասնում են այնտեղ, որտեղ ոչ մեկ չի հասնում։

Դիտե՛ք։»

Տեսանյութ

ArmComedy Web Exclusive - What's Going on in Nagorno Karabakh? part 2
Դիտվել է՝ 5076

Մեկնաբանություններ