Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Նավթն էժանանում է Դոհայի հանդիպումից առաջ

Նավթն էժանանում է Դոհայի հանդիպումից առաջ
12.04.2016 | 12:19

Նավթի համաշխարհային գները չափավոր նվազում են, շուկայի մասնակիցները կասկածում են, որ հումքի արդյունահանման ծավալների սառեցման հարցերի քննարկման համար նավթ արդյունահանող երկրների առաջիկա հանդիպումը կաջակցի դրա արժեքին։ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.35 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 42.68 դոլարի։ WTI թեթև նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.35 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 40.22 դոլարի։ ՕՊԵԿ-ի անդամների և կազմակերության մեջ չմտնող երկրների հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայոմ։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ ընթացիկ մակարդակի վրա արդյունահանման սառեցումը կլինի խորհրդանշական քայլ և հազիվ թե միանգամից տանի ցանկալի նպատակի՝ հումքի գլոբալ ավելցուկի ֆոնին։ Սակայն վերլուծաբանների մյուս մասը կարծում է, որ երկարաժամկետ հեռանկարում այդ որոշումը կտանի շուկայի կայունացման։

Դիտվել է՝ 3248

Մեկնաբանություններ