ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.04.2016 | 00:01

Իմաստության գանձերի մեջ խրատի առակներ կան։ Մեղավորի համար աստվածապաշտությունը գարշելի է։ Եթե իմաստության ես ձգտում, պահի՛ր Տիրոջ պատվիրանները, և Տերը քեզ կպարգևի այն։ Արդարև, իմաստությունն ու խրատը երկյուղն է Տիրոջից, և հավատն ու հեզությունը հաճելի են Տիրոջը։ Մի՛ անտեսիր Տիրոջ հանդեպ երկյուղը և նրան մի՛ մոտեցիր երկբայությամբ։ Կեղծավորություն մի՛ արա մարդկանց առջև և զգո՜ւյշ եղիր քո շրթունքներից։ Մի՛ բարձրացրու քեզ, որպեսզի չընկնես, քեզ վրա անարգանք չբերես, և Տերը չնվաստացնի քեզ։


Սիրաքի իմաստություն 1. 31-38

Դիտվել է՝ 1816

Մեկնաբանություններ