ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել Եվրոպային «քանդել ներգաղթյալների առաջ կառուցված պատերը»

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել Եվրոպային «քանդել ներգաղթյալների առաջ կառուցված պատերը»
07.05.2016 | 12:03

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուրբաթօրյա քարոզի ժամանակ ասել է, որ երազում է այնպիսի Եվրոպա տեսնել, որտեղ «ներգաղթյալ լինելը հանցագործություն չէ»՝ նշել է Agence France Presse-ը: Պապը կոչ է արել ԵՄ առաջնորդներին «վերացնել պատերը» և արդար հասարակություն կառուցել: Հիշելով ԵՄ-ի հիմնադիր հայրերին, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ինտեգրման համար էին պայքարում, Հռոմի պապն ընդգծել է, որ նրանք ոգեշնչված էին, քանի որ համարձակվել էին արմատական փոփոխությունների ենթարկել պատերազմի հանգեցրած մոդելները:


«Այսօր առավել քան երբևէ նրանց տեսլականը ոգեշնչում է մեզ կամուրջներ կառուցել և քանդել պատերը»,- ասել է Ֆրանցիսկոս պապը` դիմելով Վատիկանում հավաքվածներին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը արժանացել է Կարլ Մեծի անվան միջազգային շքանշանի: Հոգևոր առաջնորդը մրցանակին արժանացել է համընդհանուր խաղաղության համար ջանքերի, Եվրոպայի միության և միջմշակութային կապերի ամրապնդման համար: Ֆրանցիսկոս պապը Վատիկանում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Եվրոպայի Կենտրոնական բանկի տնօրենի, Եվրոպական խորհրդարանի, հանձնաժողովի ղեկավարների հետ:

Դիտվել է՝ 2184

Մեկնաբանություններ