ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սավչենկոն առաջին ելույթն ունեցավ Ռադայում

Սավչենկոն առաջին ելույթն ունեցավ Ռադայում
31.05.2016 | 22:14

Ուկրաինացի զինվորական, «Բատկիվշչինա» («Հայրենիք) կուսակցությունից պատգամավոր Նադեժդա Սավչենկոն խորհրդարանում առաջին անգամ ելույթ ունենալով՝ հայտարարել է, որ պատգամավորներին թույլ չի տալու մոռանալ Մայդանում և Դոնբասում զոհվածներին: «Նրանց, ովքեր նստած են Գերագույն ռադայի բազկաթոռներին, ես թույլ չեմ տա, որ մոռանան այն մարդկանց մասին, ովքեր Մայդանում զոհվել են հանուն Ուկրաինայի և շարունակում են զոհվել Դոնբասում», - ասել է Սավչենկոն:

«Եթե ձեզնից ինչ-որ մեկը եղել է գերեզմանոցում, ուրեմն զգացել է՝ ինչ զգացել եմ ես: Նրանք պառկած չեն, նրանք մեզ հետ կանգնած են Ուկրաինայի համար և չեն պառկի գերեզմանում, քանի դեռ մենք չենք ստացել այն Ուկրաինան, որի համար նրանք մահացել են և որի մասին երազում ենք մենք»,- ավելացրել է նա: Ռուսական բանտում շուրջ երկու տարի անցկացրած և մայիսի 25-ին հայրենիք վերադարձած Սավչենկոն ելույթից հետո հանել է իր լուսանկարով պաստառն ու փոխարենը կախել այն ուկրաինացիների դիմանկարներով պաստառը, ովքեր տարբեր մեղադրանքներով Ռուսաստանում ազատազրկման են դատապարտված:

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ