ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի Թագավորություն

Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի Թագավորություն
21.06.2016 | 10:50

Հունիսի 14-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի և Իսպանական Դատական դպրոցի ներկայացուցիչների հանդիպումը։
Աշխատանքային այցի ընթացքում Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը փորձի փոխանակման նպատակով Իսպանական դատական դպրոցի ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ դատավորների ուսուցման և վերապատրաստման վերաբերյալ, մասնավորապես՝ քննարկվել են առկա հիմնախնդիրները և դրանց լուծման արդյունավետ միջոցները։


Պարոն Խուրշուդյանը իսպանացի գործընկերներին ներկայացրել է Ակադեմիայի առկա և հեռաուսուցման ծրագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն, մտքեր են փոխանակվել հետագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
Իսպանական կողմից Իզաբել Թոմասը՝ Իսպանիայի արդարադատության խորհրդի դատական դպրոցի միջազգային և ինստիտուցիոնալ կապերի զարգացման բաժնի ղեկավարը, բարձր գնահատականի է արժանացրել Արդարադատության ակադեմիայի կողմից իրականացված ծրագրերը և շարունակական համագործակցության ցանկություն հայտնել։

Դիտվել է՝ 1634

Մեկնաբանություններ