ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
29.07.2016 | 00:02

Ով հարստանում է ժլատությամբ և կուտակելով, նրա վարձի բաժինը այս է լինում. երբ նա ասում է, թե «Հանգիստ գտա և այժմ պիտի վայելեմ իմ հարստությունը», սակայն չգիտի, թե երբ գա օրհասը, նա այլոց կթողնի այն ու կմեռնի։ Հավատարի՛մ մնա քո ուխտին, նվիրվի՛ր նույն ուխտին և ծերացի՛ր քո գործի մեջ։ Մի՛ զարմացիր մեղավոր մարդու գործերի վրա, հավատա՛ Տիրոջն ու տոկա՛ քո տքնության մեջ։ Տիրոջ համար դյուրին է աղքատին անակնկալ հարստացնելը։


Սիրաքի իմաստությունը 11. 18-23

Դիտվել է՝ 1934

Մեկնաբանություններ