ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
16.09.2016 | 00:29

Նա ի սկզբանե մարդուն ստեղծեց և նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին։ Եթե կամենաս, կպահես պատվիրանները և հաճությամբ կպահպանես քո հավատը։ Քո առջև Տերը կրակ և ջուր է դրել. որին կամենաս՝ կմեկնես քո ձեռքը։ Մարդու առջև են կյանքն ու մահը. ինչ հաճելի կթվա իրեն՝ կտրվի նրան։

Արդարև, մեծ է Տիրոջ իմաստությունը, նա հզոր է իր կարողությամբ և տեսնում է ամեն բան։ Նրա աչքն իրենից երկնչողների վրա է, և ինքը կիմանա մարդու բոլոր գործերը։


Սիրաքի իմաստությունը 15. 14-20

Դիտվել է՝ 1797

Մեկնաբանություններ