ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարանների սպասասրահներում բացվել են ցուցահանդեսներ

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարանների սպասասրահներում բացվել են ցուցահանդեսներ
23.09.2016 | 12:11

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանի, Կարեն Դեմիրճյանի թանգարանի և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի համատեղ նախաձեռնությամբ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարանների սպասասրահներում բացվել են լուսանկարչական ցուցահանդեսներ:

«Հանրապետության հրապարակ» կայարանում ներկայացվել են Խորհրդային Հայաստանի տարիներին Երևանում և հանրապետության մյուս բնակավայրերում կառուցված քաղաքաշինական բացառիկ շենք-շինություններ ու կոթողներ: Դրանցից շատերը որպես ճարտարապետական ժառանգություն փոխանցվել են նաև մեր անկախ հանրապետությանը: Ցուցադրությունը երևանցիներին ու քաղաքի հյուրերին Խորհրդային Հայաստանի այդ կոթողների մասին արժեքավոր տեղեկություններ ստանալու կամ վերհիշելու, իսկ ավելի երտասարդ սերնդի ներկայացուցիչներին ոչ վաղ անցյալի Հայաստանի կառույցների պատմությանը ծանոթանալու լավ հնարավորություն է ընձեռում:


Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի սպասասրահում էլ ներկայացվել են Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի և մեր մյուս մեդալակիր ու մասնակից մարզիկների մրցելույթների հաղթական դրվագներ: Ցուցահանդեսները կգործեն մինչև հոկտեմբերի սկիզբ:

Դիտվել է՝ 1480

Մեկնաբանություններ