ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Այցելություն ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ընտանիքին

Այցելություն ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ընտանիքին
21.10.2016 | 18:43

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները հյուրընկալվել էին ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի մորը։ Գրիգորը զոհվել է 2016-ի ապրիլի 2-ին հայրենի սահմանները պաշտպանելիս։

Գրիգորը մեծացել է անապահով ընտանիքում։ Մայրը՝ Անահիտ Հարությունյանը, ասում է, որ շատ մեծ դժվարություններով է պահել որդուն։ Ամուսինը մահացել է 13 տարի առաջ, ինքը միայնակ մեծացրել է իր չորս զավակներին։ Որդին նպատակներ ուներ՝ զինծառայությունից վերադառնալ, տունը վերանորոգել, դրա համար շինարարություն էր սովորում, նաև՝ կահույքագործություն։ «Գրիգորը հայրենասեր, շատ ուժեղ տղա էր»,- ասում է մայրը։
Տիկին Անահիտը նշում է, որ ինքը բնակվում էր վթարային շենքում։ Երևանի քաղաքապետը հատկացրել է բնակարան Նոր Նորք վարչական շրջանում, նոր ստացած տունը կահավորելու համար աջակցություն է ստացել Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանից և այլ քաղաքացիներից։


Տիկին Անահիտը որդու հիշատակը վառ պահելու և իր վիշտը փոքր-ինչ սփոփելու համար որոշել է բացել բարեգործական հասարակական կազմակերպություն։ Կազմակերպությունն արդեն ստացել է պետական գրանցում, այն կոչվում է ՙՍրտացավ մայրեր՚։ ՀԿ-ի նպատակն է զբաղվել հաշմանդամ զինծառայողների, երեխաների, հայրենքի պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքների իրավունքների պաշտպանությամբ, նրանց սոցիալական աջակցությամբ։ Տիկին Անահիտը նշում է, որ մինչ ՀԿ բացելն արդեն սկսել է իր բարեգործական աշխատանքները. պետության կողմից հատկացված թոշակով արդեն այցելել և աջակցություն է ցուցաբերել անապահով 10 ընտանիքների, թեև ինքն էլ դրա կարիքն ունի։

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ