ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Նավթի գները նվազում են

Նավթի գները նվազում են
25.10.2016 | 21:43

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային առևտրի ժամանակ նավթի գները նվազում են։ Նյու Յորքի ապրանքահումքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,10 տոկոսով՝ մեկ բարելի համար մինչև 50,47 դոլար։

Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսներն նվազել են 0,23 տոկոսով՝ մեկ բարելի համար մինչև 51,34 դոլար։

Դիտվել է՝ 3485

Մեկնաբանություններ