ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Թուրքիայում դատում են Անկարայի ահաբեկչության գործով 36 մեղադրյալներին

Թուրքիայում դատում են Անկարայի ահաբեկչության գործով 36 մեղադրյալներին
07.11.2016 | 17:11

Թուրքիայում սկսվել է Անկարայում անցած տարվա հոկտեմբերի 10-ի ահաբեկչության գործով դատավարությունը: Դատարանի առջև են 36 մեղադրյալներ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչության խմբավորման զինյալներ:

Ըստ դատախազության, 101 մարդու մահվան պատճառ դարձած երկու պայթյունները իրականացրել են Թուրքիայի և Սիրիայի քաղաքացիներ ինքնասպան ահաբեկիչները: 36 ամբաստանյալների թվում են այդ անձանց Անկարա տեղափոխած երկու ավտոմեքենաների ենթադրյալ սեփականատերերը, ահաբեկիչներին պատրաստելու համար մեղադրվող մի անձնավորություն, մյուսները մեղադրվում են օժանդակության և դրդելու մեջ:

Ամբաստանյալներին առաջադրված են պետության դեմ հանցագործությունների, սպանության, ահաբեկչական կազմակերպությանն անդամակցության մեղադրանքներ, նրանից շատերին ցմահ ազատազրկում է սպասում՝ փոխանցում է Associated Press-ը:

Դիտվել է՝ 1451

Մեկնաբանություններ