ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Լուսավոր սահման» նախագծի շրջանակներում սահմանամերձ գյուղերում կտեղադրվեն լուսադիոդային լամպեր

«Լուսավոր սահման» նախագծի շրջանակներում սահմանամերձ գյուղերում կտեղադրվեն լուսադիոդային լամպեր
10.11.2016 | 11:30

Մի շարք կազմակերպությունների և անհատների ջանքերով մեկնարկում է Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում լուսադիոդային լուսարձակների տեղադրման «Լուսավոր սահման» բարեգործական նախագիծը, որի նպատակն է հաղորդակցության արշավի և դրամահավաքի միջոցով սահմանամերձ բնակիչների համար ձեռք բերել լուսադիոդային լամպեր և տեղադրել նրանց տներում:

Նախագծի մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշեց, որ մի շարք կազմակերպությունների և անհատների ջանքերով ցանկանում են մասսայականացնել լուսադիոդային լամպերի օգտագործումը Հայաստանում: «Այս լամպերը ծախսում են տասն անգամ քիչ էլեկտրական էներգիա, իսկ օգտագործման ժամկետը մինչև 10 տարի է: Միջին տվյալներով՝ լուսադիոդային լամպերի տեղադրման ծախսերը հնարավոր կլինի վերադարձնել արդեն 1,5-2 ամսվա ընթացքում: Ավելին, դրանց շնորհիվ ամսական էլեկտրական էներգիայի վճարը կրճատվում է 30-60 տոկոսով»,-ասաց Հարությունյանը: Ըստ փոխնախարարի՝ նմանատիպ ու բավականին հաջող ծրագիր իրականացվել է նաև 2015 թվականին Արցախի Աստղաշեն գյուղում: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ սկզբնական ծրագրով նախատեսվում է տեղադրել լուսադիոդային լամպեր Տավուշի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տներում:

«Նախագիծը իրականացնելու համար սկսվել է դրամահավաք: Գումարը հավաքելուց հետո կհայտարարվի լուսադիոդային լամպերի մատակարարման մրցույթ, որի շրջանակներում հատուկ լաբորատորիաներում ստուգվելու է այդ լամպերի որակը»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ երկու գյուղերի համար արդեն կա անհրաժեշտ ֆինանսավորում: «Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը իր հերթին նշեց, որ ծրագրի սկզբնական փուլում նախատեսվում է լուսադիոդային լամպեր տեղադրել 10 գյուղում: «Ընդհանուր առմամբ նախատեսվել է լուսադիոդային լամպեր տեղադրել 33 թիրախային գյուղերում և Ճամբարակ քաղաքում: Ծրագրի շահառուներ են լինելու 16500 ընտանիք: Ծրագրով նախատեսել ենք նմանատիպ լամպեր տեղադրել նաև Արցախում»,- եզրափակեց Շեկյանը:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ