ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ազատ դեմոկրատներն ընտրել են փոխնախագահ

Ազատ դեմոկրատներն ընտրել են փոխնախագահ
26.11.2016 | 02:11

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նիստում քննարկվել են ներկուսակցական հարցեր, ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրներին, խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կուսակցության վարչությունն ընտրել է փոխնախագահ և մամուլի խոսնակ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ է ընտրվել վարչության անդամ Անժելա Խաչատրյանը, իսկ մամուլի խոսնակ՝ Սոնա Մինասյանը:

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ