ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մայրաքաղաքում ավարտվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները

Մայրաքաղաքում ավարտվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները
28.11.2016 | 14:13

Հաշվի առնելով, որ 2016թ. գույքահարկի վճարման վերջնաժամկետ է սահմանված դեկտեմբերի 1-ը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն, աշխատակազմի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ Երևանի քաղաքապետարանի երկու մասնաշենքերում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող բանկային կետերի և վճարահաշվարկային կազմակերպությունների աշխատանքը մինչև ժամը 19.30-ը կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 9 դեպք: Ինքնակամ շինության քանդման աշխատանքներ իրականացվել են մեկ հասցեում:
ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 59 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերի, ինչպես նաև մայթերում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման դեպքերը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է շարունակել երթուղիներում շարժակազմերի՝ հատկապես երեկոյան ժամերին անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման մշտադիտարկումները:


Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 54 վարչական արձանագրություն: Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 4 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:
Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները, ըստ անհրաժեշտության իրականացվում են փոսալցման և ճաքալցման աշխատանքներ: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել տվյալ աշխատանքների ընթացքը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում է չորացած և անկման վտանգ ներկայացնող ծառերի էտը: Շարունակվում են նաև աշխատանքները՝ փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները թափված տերևներից մաքրելու, ինչպես նաև կուտակված տերևների այրման հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ:


Խորհրդակցության ընթացքում աշխատակազմի առողջապահության վարչությանը և 12 վարչական շրջանների համապատասխան բաժիններին հանձնարարվել է սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման նպատակով ակտիվացնել կանխարգելիչ միջոցառումները և շարունակել խստացված հսկողությունը՝ ուսումնական հաստատություններ վատառողջ երեխաների հաճախելը բացառելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ