ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սփյուռքի ներկայացուցիչները պատրաստվում են խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնել ՀՀ-ում

Սփյուռքի ներկայացուցիչները պատրաստվում են խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնել ՀՀ-ում
05.12.2016 | 14:37

Կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ սփյուռքի հայրենակիցները դիտորդական առաքելություն կիրականացնեն Հայաստանում: «Սփյուռքում այժմ մի քանի կազմակերպված խումբ է գործում տարբեր երկրներում, որոնք աշխատանքներ են տանում ցանկացողների հետ, որ նրանք ապրիլին պատրաստ լինեն դիտորդական աշխատանքներ կատարելու և երկրին օգուտ տալուն»,- ընդգծեց Արսինե Խանջյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում վերջին շրջանի գործընթացները, մասնավորապես, ՏԻՄ ընտրությունները և «Սասնա ծռերի» գործողությունները ցույց տվեցին, որ սփյուռքում ունեցած ռեսուրսներն ու կապերը պիտի օգտագործել Հայաստանի ժողովրդի կողքին կանգնելու և նրանց արդար պահանջը բարձրաձայնելու համար:


«ՀՀ անկախությունը սփյուռքում կարևոր հաղթանակ, նվեր և երազանք էր, որի համար գուցե որպես անհատներ չենք կարողացել ներդրում ունենալ, սակայն միշտ ապրել ենք այս երկրին սատար լինելու գիտակցությամբ, օգնելու, որ ոտքի կանգնի ոչ միայն մշակութային, այլ որպես անկախ ինքնիշխան պետություն: Ցավոք, պատկերը տարեցտարի ավելի մտահոգիչ է դառնում»,- ասաց Արսինե Խանջյանը՝ ընդգծելով, որ սփյուռքահայերի համար մտահոգիչ է արդարադատության թերի վիճակն ու քաղաքացիների արտագաղթի տեմպերի ավելացումը:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ