Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Հանձնաժողովը բացել է ներկայացված դիմում-հայտերը

Հանձնաժողովը բացել է ներկայացված դիմում-հայտերը
12.12.2016 | 18:23

Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը։

Նշենք, որ մրցույթը հայտարարվել էր նոյեմբերի 10-ին 3 անվանակարգով՝ «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում», «Զոհված ազատամարտիկների, սահմանամերձ գյուղերում բնակվողների, Սիրիայից արտագաղթած ընտանիքների անչափահաս երեխաների և ուսման մեջ լավագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտների համար ՀՀ Նախագահի աշխատակազմի տարածքում ամանորյա մշակութային հանդիսությունների կազմակերպում», «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրավական ուղղությունների զարգացումը»:

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 հասարակական կազմակերպություն։ Հանձնաժողովը բացել է ներկայացված դիմում-հայտերը։ Առաջիկա օրերին հանձնաժողովի անդամները կուսումնասիրեն ներկայացված ծրագրերը։

Դիտվել է՝ 1163

Մեկնաբանություններ