Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Վիկտոր Դալլաքյանն ու Սեյրան Օհանյանը կհամագործակցեն

Վիկտոր Դալլաքյանն ու Սեյրան Օհանյանը կհամագործակցեն
20.12.2016 | 10:58

Առաջիկա օրերին Սեյրան Օհանյանը հայտարարությամբ հանդես կգա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երրորդ հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը:

«Ես Սեյրան Օհանյանի հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, մենք նույն ձև ենք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը, դուրս գալու ելքերը և առաջիկա օրերին Սեյրան Օհանյանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, որտեղ կհայտարարի իր մուտքը քաղաքականություն, և մենք համագործակցելու ենք նրա հետ», - ասաց նա:

Դիտվել է՝ 1961

Մեկնաբանություններ