ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մարդկանց ձնաբքից պաշտպանելու համար ԱԻՆ-ը ծավալել է հատուկ հենակետեր

Մարդկանց ձնաբքից պաշտպանելու համար ԱԻՆ-ը ծավալել է հատուկ հենակետեր
29.12.2016 | 13:49

Հանրապետական ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին արագ և արդյունավետ օգնելու նպատակով դեկտեմբերի 27-ից Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ծավալվել են ժամանակավոր հենակետեր, որտեղ ծառայություն են իրականացնում 6 փրկարարներ:

Նրանք ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն են ցուցաբերում՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն: Հենակետերի տեղանքի ընտրությունը քննարկվել է մարզային փրկարարական վարչության պետերի հետ, որոշում է կայացվել վրանները ծավալել ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման իմաստով ամենավտանգավոր հատվածներում: Շուրջօրյա հենակետերը ծավալված են՝ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի միջնամասում՝ Տաթևի վանքի մոտ (մոտակայքում կա նաև զինվորական հոսպիտալ), Արագածոտնի մարզի Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 93-րդ կիլոմետրում՝ Գեղարոտ համայնքի մոտ:

Այս պահին այնտեղ մի վրան է ծավալված և մեկ շինություն, որոնք համարվում են մեկ տեղամաս, Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին՝ Նորատուս համայնքի մոտ:

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ