Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահական համակարգին

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահական համակարգին
14.01.2017 | 00:10

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահական համակարգի անցում ենթադրող սահմանադրական բարեփոխումների դրույթին, հայտնում է Anadolu-ն։ Հիմնական օրենքում փոփոխությունների նախագիծը խորհրդարան էր ներկայացրել «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։

Փոփոխությունները ընդլայնում են նախագահի լիազորությունները՝ նա իրավունք է ստանում հրամաններ տալ, նշանակել նախարարներին, հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների մասին հարցերը։ Նախագահը կարող է չդադարեցնել կուսակցությունում անդամակցությունը, ինչպես նախատեսվում էր նախորդ Սահմանադրությամբ։

Դիտվել է՝ 2003

Մեկնաբանություններ