ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ՃՈ-ն վարորդներին հորդորում է մառախլապատ եղանակին երթևեկել լապտերիկները միացված

ՃՈ-ն վարորդներին հորդորում է մառախլապատ եղանակին երթևեկել լապտերիկները միացված
17.01.2017 | 13:16

Վերջին օրերի ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռ ոչ բոլոր վարորդներն են կարողանում պատշաճ երթևեկություն կազմակերպել հանրապետությունում եղանակային կտրուկ փոփոխության պայմաններում, իսկ որոշ տրանսպորտային միջոցների վրա էլ առկա են լուսային համակարգի անսարքություններ։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։


Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է՝ անբարենպաստ, մառախլապատ եղանակային պայմաններում երթևեկել հետևելով Ճանապարհային երթևեկության կանոններին և տրանսպորտային միջոցները վարել եզրաչափային լույսերը, ինչպես նաև լապտերների մոտակա լույսերը, հակամառախուղային լապտերները կամ հետին հակամառախուղային լապտերիկները միացված վիճակում:


Ճանապարհային երթևեկության կանոնները ըստ սահմանված կարգի չպահպանող վարորդների նկատմամբ կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ։

Դիտվել է՝ 1777

Մեկնաբանություններ