ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.01.2017 | 00:19

Եվ սրտիս մեջ ասացի. «Եթե նույն դիպվածն է պատահելու ինչպես անզգամին, այնպես էլ ինձ, էլ ինչո՞ւ ես ավելի իմաստուն դարձա»։ Եվ մեկ անգամ ևս ասացի սրտիս մեջ, թե սա նույնպես ունայնություն է, քանի որ անմիտն է ավելորդ խոսում, որովհետև թե՛ հիմարի և թե՛ իմաստունի համար հավիտենական հիշատակ չկա։ Արդարև, գալիք օրերին մոռացվելու է ամեն բան, և իմաստունը ևս պիտի մեռնի ինչպես հիմարը։


Ժողովող 2. 15-16

Դիտվել է՝ 1967

Մեկնաբանություններ