ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Աղքատացող Հայաստանի կյանքից

Աղքատացող Հայաստանի կյանքից
30.01.2017 | 19:40

Կան թվեր, ցուցանիշներ, որոնք տնտեսական կյանքը, սոցիալական վիճակը բացահայտում են ավելի համապարփակ, քան տասնյակ ելույթներ, բարդ տերմիններ, գեղեցիկ խոստումներ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունը 6,2 տոկոսով նվազել է: Էլեկտրաէներգիան այնպիսի բան է, որից մարդիկ չեն հրաժարվում` անկախ սոցիալական դիրքից ու կսրգավիճակից: Մարդը կարող է ավելի համեստ սնվել, տարիներով նույն հագուստը հագնել, բայց հաստատ հոսանքի փողը վճարելու է: Եթե էլեկտրաէներգիայի արտադրությունը 6,2 տոկոսով նվազել է, ապա սրանից բխող մի քանի բնական ենթադրություն կարող ենք անել:

Առաջինն այն է, որ արտագաղթը շարունակվում է` չնայած նրան, որ ռուսական «խոպանը» վաղուց, մեղմ ասած, իր գրավչությունը կորցրել է: Մյուս հանգամանքն այն է, որ հայաստանցիները շարունակում են աղքատանալ, ինչը տեսանելի է նույնիսկ անզեն աչքով, բայց նաև` պաշտոնական թվերով, որոնք այլևս չեն կարողանում քողարկել տնտեսության զրոյական աճը, աշխատավարձերի ու կենսաթոշակների չբարձրացման իրողությունը` ինֆլյացիայի ֆոնին: Այս ամենը հանգեցնում է փոքր և միջին բիզնեսի գահավիժմանը: Ահա թե ինչու էլեկտրաէներգիայի արտադրության նվազումը տխուր օրինաչափություն է, ինդիկատոր, որը բացահայտում է աղքատացող Հայաստանի իրականությունը:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1470

Մեկնաբանություններ