ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Կենսաթոշակային տեղեկանքները քաղաքացիներին կտրամադրվեն 15 րոպեում

Կենսաթոշակային տեղեկանքները քաղաքացիներին կտրամադրվեն 15 րոպեում
01.02.2017 | 17:28

Կենսաթոշակառու կամ նպաստառու լինելու մասին /ծերության նպաստ/, ինչպես նաև կենսաթոշակի կամ ծերության նպաստի չափի մասին տեղեկանքների համար քաղաքացիները այսուհետ (ՀՀ քաղաքացիները, ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները) կարող են դիմել ցանկացած տարածքային բաժին և կենտրոնական գրասենյակ՝ անկախ հաշվառման վայրից:

Եթե նախկինում նշված տիպի տեղեկանքների տրամադրումը տեղի էր ունենում 5-7 աշխատանքային օրերի ընթացքում՝ երբեմն առաջացնելով անհարկի քաշքշուկ, ապա ներկայումս դրանք տրամադրվելու են 15 րոպեների ընթացքում և կենտրոնական գրասենյակի, և տարածքային բաժնի կողմից (2016թ. նման տեղեկանքների համար դիմել են մոտ 60 000 քաղաքացի): Աշխատանքներ են ընթանում ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ նման ընթացակարգ սահմանելու նաև արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին նույն ծառայությունը մատուցելու համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով սոցիալական ապահովություն ոլորտում ընթացող փոփոխությունները` նշել է, որ իրականացվող աշխատանքները էապես բարելավվելու են մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը և կրելու են հակակոռուպցիոն ուղղվածություն: «Երբ քաղաքացիները որևէ տեղեկատվության կարիք ունեն և որի տրամադրումը ժամանակատար է, նրանք փնտրում են այլ ելքեր և ձևաչափեր տեղեկատվությունն արագ ստանալու նպատակով: Այս դեպքում ընդամենը 15 րոպեի ընթացքում ծառայություն ստացած քաղաքացին այլևս բավարարված կլինի և այլ ելքեր չի փնտրի տեղեկատվությունն արագ ձեռք բերելու համար: Վստահ եմ, որ բարելավված այս ծառայությունը մեր քաղաքացիների կյանքը թեթևացնելու հերթական քայլն է, բայց ոչ՝ վերջինը: Վստահ եմ նաև, որ առաջիկայում էլեկտրոնային նոր համակարգեր կներդրվեն նաև մնացած ոլորտներում ևս»,- ընդգծել է նախարարը: Այնուհետև դիմելով լրագրողներին՝ Արտեմ Ասատրյանն ասել է. «Դուք ձեր աշխատանքով, հանրությանը իրազեկելու միջոցով կնպաստեք, որպեսզի այս համակարգը լիարժեք և ամբողջությամբ ծառայի իր նպատակին»:

Նշենք, որ սոցիալական ապահովության պետական ծառայությունը մշակել և ներդրել է նաև Հայաստանի Ազգային արխիվի հետ տեղեկատվության փոխանակման համակարգ, որի արդյունքում քաղաքացին ստիպված չի լինի գրավոր դիմել ազգային արխիվ, գումար վճարել և ստացված տեղեկատվությունը տեղեկանքի տեսքով տրամադրել սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Այդ գործընթացը կկատարվի ծառայության և արխիվի աշխատակիցների կողմից: Արդյունքում խնայվելու են և ժամանակ, և քաղաքացիների ֆինանսական միջոցներ: Բացի այդ, էապես նվազեցվելու են կոռուպցիոն ռիսկերը, և բարձրանալու է ծառայության որակը: Մշակված համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի ազգային արխիվին դիմելը և տեղեկատվությունը ստանալը կազմակերպել մեկ օրում: Արխիվային տեղեկանքի տրամադրման փաստացի ժամկետը կախված կլինի ազգային արխիվի կողմից տեղեկատվության տրամադրման ժամկետից: Համակարգը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցության շրջանակներում:

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ