ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Պատգամավորներին թույլ չեն տվել տեսնել «Հաց բերողին»

Պատգամավորներին թույլ չեն տվել տեսնել «Հաց բերողին»
13.02.2017 | 13:30

ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին թույլ չեն տվել դատապարտյալների հիվանդանոցում տեսակցել «հաց բերող» Արթուր Սարգսյանին: «Մեզ կրկին հնարավորություն չտրվեց տեսակցել Արթուր Սարգսյանին կամ տեսնել, թե ինչ պայմաններում են պահում նրան՝ պատճառաբանելով, որ քննիչը տեսակցություններն արգելող որոշում է կայացրել»,- Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը` տեղադրելով տեսանյութ:


«Այնտեղ նկարագրվում է, որ Արթուր Սարգսյանը՝ գտնվելով ազատության մեջ, կարող է կապ հաստատել իր ենթադրյալ հանցակիցների հետ և դա կարող է բացասական ազդեցություն ունենալ քննության համար: Սակայն Արթուր Սարգսյանը մեկ ամիս ազատության մեջ էր և, եթե նման գործողություն անելու լիներ, արդեն վաղուց արած, վերջացրած կլիներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Արթուր Սարգսյանի առողջական վիճակին, նշելով, որ հիվանդանոցի ղեկավարի տեղակալի խոսքով, Արթուր Սարգսյանի ոսկրային հիվանդությունը զարգանում է: «Այս պահին նա բուժում չի ստանում, քանի որ հացադուլի մեջ է»,- ասել է Էդմոն Մարուքյանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, Արթուր Սարգսյանի կալանավորումը «բլոկադայի ենթարկելու» ակցիա է:


«Այսպիսով շարունակվում է հետապնդումը նրա նկատմամբ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1575

Մեկնաբանություններ